hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Կառլեն Ալլահվերդյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1972 թ. ապրիլի 8-ին Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Հզոր Հայրենիքով, հայրենի հողում արարելով, ընտանիքի հաջողություններով ու առաջնագծի զինվորներին աջակցելով․ ազատ պահերն անցկացնում էր կնոջ, երկու որդիների և ընկերների հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ մարտական ոգով օժտված, աշխույժ, կենսուրախ, ճշմարտախոս, ընկերասեր, լավատես ու հեռատես անձնավորություն, ով վայելում էր բոլորի խորին հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր արդարամտությամբ, անդուլ աշխատասիրությամբ, մշտապես այլոց մասին հոգ տանելու և դժվարություններից երբեք չգանգատվելու բնատուր ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր կառուցել սեփական տունը, ընդլայնել տնտեսությունն ու նոր գործը և ապահովել ընտանիքի բարօր ապագան։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերին կնոջն էր․ 

«Ոչինչ, լավ է լինելու, մի՛ անհանգստանա, սաղ լավ է․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 27, Թաղավարդ։ 

Զոհվել է դիպուկահարի կրակոցից

Վիրավորներին տարհանելու և առաջնագծին աջակցելու ընթացքում: