hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Դավիթ Գիշյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է

2002 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում։

Ոգեշնչվում էր 

Դիմացինին անշահախնդիր օգնելով, իսկ ազատ պահերն անցկացնում էր քրոջ, ընտանիքի ու սիրած էակի հետ։

Առանձնանում էր 

Ճկուն մտքով, գրագիտությամբ, ներքին բարձր մշակույթով, բացառիկ ազնվությամբ ու պատասխանատվության խորը զգացումով։

Պայծառ երազանքներ ուներ 

Մասնագիտանալ իր գործում…։ Ընդունվել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի տուրիզմի բաժինը: Երազանքներ ու նպատակներ, որ անկատար մնացին:

Մարգարեաբար գրել է 44-օրյա պատերազմի մասին

Դեռ 2020 թվականի ապրիլին։

Վերջին զանգը 2022 թվականի սեպտեմբերի 11-ին

«Մեր մոտ մարդիկ կան, չեմ կարող խոսել, ավելի ուշ կզանգեմ․․․»։

Վերջին մարտը 

2022թ․ սեպտեմբերի 13, Շիկահողի դիրքեր։ 

Զոհվել է դիպուկահարի կրակոցից՝ 

4 վիրավորի և 27 զինակցի փրկելուց ու թշնամու վաշտին մեծ կորուստներ պատճառելուց և նահանջի մատնելուց հետո։