Ծնվել է
2001 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում։
Ժորային ոգեշնչում էր ամեն ինչ
Բայց ամենից առավել՝ հայրենիքը։
Հավատում էր,
Որ յուրաքանչյուր մարդ պարտավոր է իր բաժին պատասխանատվությունն ունենալ երկրի առաջ։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի, ընկերների և հարազատ մարդկանց շրջապատում։ Ջերմությունն ու մարդկային կապերը նրա կյանքի կարևոր արժեքներն էին։
Նրան հիշում են որպես
Հոգատար զավակ, ուշադիր թոռնիկ և նվիրված ընկեր։ Ժորան միշտ առաջինն էր օգնության հասնում, լսում ու աջակցում էր բոլորին։
Ուներ բազմաթիվ ծրագրեր ու նպատակներ
Երազում էր սեփական գործն ունենալ, կառուցել իր տունը և խաղաղ կյանք ստեղծել իր ընտանիքի համար։
Վերջին խոսքերը, երբ ծնողները փորձել են դուրս բերել մարտի դաշտից
«Ես չեմ կարող նայել ինձ հայելու մեջ… գիտեք ինչերի միջով ենք անցել տղերքի հետ… ես կմնամ, թեկուզ ինձ զոհված հետ բերեն»։
Թալիշի մարտերը
Հինգ օր մնացել էին շրջափակման մեջ, ստիպված նահանջել Մարտակերտ։
Ինքնակամ դիմում էր գրել`
ՀՇարունակելու մարտական ծառայությունը։
Վերջին մարտը
Հ2020 թվականի նոյեմբերի 9։