֏
€ ₽ ֏ $
Donate
Սուրեն Հովհաննիսյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1974 թ․ հունիսի 1-ին Սոչի քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Սիրելի աշակերտներով, մանկավարժական գործով ու ընտանիքով․ ազատ պահերն անցկացնում էր տանեցիների հետ։

Սիրում էր ստեղծագործել․ 

Թղթին էր հանձնում իր խոհուն մտքերն ու հոդվածները, որոնք, ավաղ, մնացին Արցախում։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ հոգատար, նվիրված, ընկերասեր ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր բոլորի խորին սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր անսահման հոգատարությամբ, սրտացավությամբ ու դիմացինի հանդեպ տածած անմնացորդ ուշադրությամբ։

Վերջին զանգը 2020 թ․ սեպտեմբերի 30-ին կնոջն էր․ 

«Դու ուժեղ ես, կդիմանա՛ս…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 3, Ջրական։ 

Աշակերտին փրկելիս

Վիրավոր սանին օգնության հասնելիս քաջաբար զոհվել է դիպուկահարի կրակոցից։